1889թ.-ին Ֆրանսիան պատրաստվում էր նշել Ֆրանսիական մեծ հեղափոխության 100 ամյակը: Հայտարարվեց համաշխարհային ցուցահանդեսի շքամուտքի մրցույթ: Քիմիկոս Ալեքսանդր Գյուստավ էյֆելը (1832-1923), որ ավարտել էր Փարիզի արհեստների և արվեստների դպրոցը, կառուցել էր կամուրջներ և այլ շինություններ Եգիպտոսում, Իսպանիայում, մասնակցեց մրցույթին ու շահեց առաջին մրցանակը:Աշտարակը կառուցվեց ու 1889 թ.-ի մարտի 30-ին պատրաստ էր: Այն ունի 306 մ բարձրություն, 123,4X123,4 մ հիմնային չափեր, 9 հազար տոննա կշիռ: Աշտարակը բաղկացած է 15000 կտոր մետաղից: Գործում է վերելակ, իսկ ոտքով պետք է բարձրանալ 1710 քայլ: Աշտարակը ներկվում է 7 տարին մեկ, օգտագործվում է 35000 կգ ներկ: Աշտարակն ունի հեռուստակենտրոններ, որոնցից վերջինը տեղադրվել է 1957 թվականին, և աշտարակի բարձրությունը հասավ 320 մետրի:
Եվ վերջում... Հավանաբար շատերի երազանքների քաղաքը Փարիզն է. սիրո հիասքանչ քաղաք...աննկարագրելի գեղեցկություն... Ցանկանում եմ, որ բոլորդ վայելեք այդ քաղաքը և զգաք նրա քնքշությունը...♥♥♥