Главная » Файлы » Նյութեր |
Աֆորիզմներ
01-02-2013, 20:38 | |
![]() *** *** Մենության մեջ մենակին հոշոտողն ինքն է, բազմության մեջ նրան հոշոտողները բազում են։ Դե ընտրի՛ր։ *** Ես արագ անցնում եմ ձեր վրայով, ինչպես հայացքը՝ կեղտի։ Եթե մութ մնալու երջանկությունն ունես՝ ապա կարող ես օգտվել նաև մթության ընձեռած արտոնություններից և առանձնապես «ամեն ինչ դուրս տալ»։ *** Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է` որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։ *** Մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։ *** Բոլոր քաղցր դառնություններից չկա առավել քաղցր ոչինչ նրանից, ինչ բուսնում է դժբախտ սիրուց։ *** Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։ *** Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով։ *** Սովորաբար կարծում են ,թե երջանկությունը ինչ-որ մի մեծ,բարդ բանի մեջ է,մինչդեռ ամենափոքր բանի մեջ է : *** Երջանիկ է այն մարդը ,որ թեև անձկության մեջ է,բայց որին աստված տվել է սիրո և դժբախտության արժանի հոգի: *** Արցունքները մարդուց դուրս մղելով տառապանքի քարը ,հանգստաբեր շուշաններով են զարդարում հոգին: *** Սեփական թերությունների գիտակցումը ուժ է տալիս մարդուն: *** Ծուլությունը ունի մի տղա`գողությունը, և մի աղջիկ`քաղցը: *** Եթե ժամանակը սրտովդ չէ, դու ժամանակի սրտով եղիր: *** Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով: *** Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում *** Մեծ հոգիների տաղանդը ուրիշ մարդկանց մեջ մեծությունը ճանաչելն է: *** Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է մարդ դառնալ: *** Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ներել: *** Վարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց: | |
Просмотров: 867 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |