Главная » Файлы » Նյութեր |
17-05-2013, 14:05 | |
![]() Ծրագրավորման լեզուներ Ներկայացնում եմ ձեզ ասացվածքներ ծրագրավորման լեզուների մասին: Ի՞նչ են ասել գիտանականները, ծրագրավորողները ու գրողները ծրագրավորման հանրահայտ լեզուների մասին: Բոլոր Լեզուների մասին«Ծրագրավորմանը երկու մոտեցում կա: Առաջինը ՝ ծրագիրը գրել հնարավորինս չափ պարզ, որպիսի նրա մեջ սխալներ չլինեն: Երկրորդը՝ գրել հնարավոինս չափ բարդ, որպիսի նրա մեջ չլինեն ակնհայտ սխալներ»: Ալգոլ 60 (հետագայում շատ է ազդել C-ի վրա)«Ես չէի կարող դիմադրել զրոյական ցուցիչը (null) ավելացնելու գայթակղությանը, միայն այն պատճառով, որ այն այդքան հեշտ էր իրագործել: Դա բերեց անհաշվելի սխալների, խոցելիությունների ու անհաջողությունների, որոնք երևի միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել վերջին քառասուն տարիների ընթացքում» Basic-ի մասին«Գործնականում անհնար է սովորեցնել ծրագրավորման լավ ոճ այն ուսանողներին, ովքեր գործ են ունեցել Բեյսիքի հետ, որպես ծրագրավորող նրանք առանց վերականգնման հույսի մտավոր հաշմանդամ են դարձել»: C լեզվի մասին«C-ով ծրագրավորումը նման է նոր փայլեցրած հատակին արագ պարի, երբ շրջապատված ես սուր ածելիները ձեռքերին մարդկանցով» «Պասկալից անցումը C-ի նման է Մորզեի այբուբենով գրել սովորելուն»: «Հռոմեկան կայսրության անկման պատճառներից մեկը այն էր, որ նրանց հանրահաշվում չկար 0, ու նրանք ոչ մի ձևով չէին կարողանում հաղորդել C-ով գրված ծրագրերի աշխատանքի ավարտի մասին». «Արդեն առավոտյան վեց անց կես է … Իսկ դու գիտե՞ս, թե որտեղ է հիմա թափառում քո ստեկի ցուցիչը»: C++ լեզվի մասին«C-ի միջոցով դուք հեշտությամբ կարող եք կրակել ձեր ոտքին: C++-ի միջոցով նույնը անելը դժվար է, սակայն եթե դա հանկարծ պատահի, ապա այն կպոկի ձեր ոտքը ամբողջությամբ»: «Ծրագրավորման լեզուների էվոլուցիան ՝ Fortran – չտիպավորված լեզու, C – թույլ տիպավորված լեզու, Ada – խիստ տիպավորված լեզու: C++ – ուժեղ գովազդված լեզու: «Ես եմ հորինել "Օբյեկտ-կողմնորոշված” տերմինը, սակայն ես ոչ մի դեպքում ինկատի չեմ ունեցել C++-ը» «C++ -ի վերջին նորամուծությունները ստեղծվել են նախորդ նորամուծությունները ուղղելու նպատակով»: «C++ -ը արժանի է ծրագրավորման լեզուների պատմության մեջ նույն տեղին, որին արժանի է Կալիգուլան, Հռոմեկան կայսրության պատմության մեջ»: «Java-ն նույն C++ն է, որից հեռացվել են բոլոր ատրճանակները, դանակները և մահակները»: «C++-ը ահավոր լեզու է: Նույնիսկ եթե C-ն ծրագրավորողներին վախեցնելուց բացի ոչ մի այլ առավելություն չէր տալիս,նույնիսկ դա բավարար փաստարկ էր C-ն ընտրելու օգտին»: COBOL լեզվի մասին«Cobol -ի կիրառությունը խեղում է ուղեղը, դրա դասավանդումը հավասարեցվում է քրեական հանցագործության»: Java լեզվի մասին«Եթե ջավայում իրոք աղբահավաք աշխատեր, ծրագրերի մեծամասնությունը կջնջեին իրենք իրենց հենց առաջին անգամ աշխատելիս»: Lisp լեզվի մասին«Lisp-ը ծրագրավորման լեզու չի, այլ շինանյութ»: Perl-ի մասին«Per-ը միակ լեզուն է, որով գրված ծրագրերը միևնույն տեսքը ունեն RSA- գաղտնագրումից(???) հետո» PHP-ի մասին«PHP —ն փոքր չարիք է. ստեղծված ոչ կոմպիտենտ սիրողների կողմից: Իսկ Perl-ը ահռելի ու խորամանկ չարիք է ստեղծված՝ փորձառու ու այլասերված մասնագետների կողմից»: Bash և այլ շելեր«Ավելի հեշտ է պորտել շելլ-ը, քան շել սքրիփթը» Ու վերջում«Գոյություն ունեն ընդամենը երկու տիպի ծրագրավորման լեզուներ՝ այն լեզուները, որոնք մարդիկ անընդհատ հայհոյում են, և որոնք ոչ ոք չի օգտագործում»: | |
Просмотров: 529 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |