Приветствую Вас, Հյուր! Мой профиль Выход Регистрация RSS

Հայկական ժամանցային պորտալ

ՈՒրբաթ, 11-07-2025
Главная » Файлы » Նյութեր

«Բարսելոնային» բաժին հասավ «Մանչեսթեր Սիթին». Քննարկումներ
17-12-2013, 21:23
Կատալոնական «Բարսելոնային» բաժին հասավ անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

1/8-րդ եզրափակչի  զույգերը.


«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Միլան» (Իտալիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)
«Բայեր» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Չելսի» (Անգլիա)
«Շալկե-04» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)
«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա» (Գերմանիա)
«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

Առաջին խաղը կայանալու է 
փետրվարի 18 -ին Մանչեսթեր քաղաքում, իսկ պատասխան հանդիպումը` մարտի 12-ին: Կատալոնական թիմն առաջին անգամ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ ՉԼ փլեյ-օֆֆում:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունում իր թիմին բաժին հասած մրցակցի մասին:

«Կարծում եմ, որ «Բարսելոնան» շատ անհանգստած է, որ հանդիպելու է մեզ: Նրանք արդեն այն թիմը չեն, որը երկու տարի առաջ էին», - նշել է չիլիացի մասնագետը:

 «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, իր հերթին նշել է, որ իր թիմը պետք է լավ մարզավիճակով մոտենա «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք  հանդիպումներին: Արգենտինացի մասնագետի խոսքերով, նա վաղուց է հետևում «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կարիերային:

«Կարծում եմ, «Մանչեսթեր Սիթին» նույնպես չէր ցանկանում հանդիպել «Բարսելնայի» հետ: Մեզ համար կարևորը փետրվարին լավ մարզավիճակում լինելն է:

Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ հետևել Պելեգերինիի աշխատանքին, ինչպես Հարավային Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում: Հավանաբար, ներկայումս չիլիացին Հին աշխրահամասի լավագույն մարզիչներից մեկն է: Ինձ համար պատիվ է մրցել մի թիմի հետ, որը նա է մարզում»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:

Категория: Նյութեր | Добавил: HOVO
Просмотров: 359 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
div>