Приветствую Вас, Հյուր! Мой профиль Выход Регистрация RSS

Հայկական ժամանցային պորտալ

Երկուշաբթի, 13-04-2026
Главная » Файлы » Ծրագրեր

Ինչպես փոխել IP հասցեն և այցելել արգելափակված կայքեր
16-05-2013, 23:42
Ինչպես փոխել IP հասցեն և այցելել արգելափակված կայքեր

Ինչպես գիտեք ինտերնետում գոյություն ունեն հազարավոր կայքեր, որոնք հասանելի են սահմանափակ թվով երկրներում: Որպես կանոն, արգելափակվում են այնպիսի կայքեր, որոնք տրամադրում են անվճար ծառայություններ կամ ուղղակի անիմաստ է դրանց հասանելիությունը այլ երկրներում:

Օրինակ, այդպիսի կայքերից են  Google Music, Pandora, Rdio, Spotify և այլն: Սակայն նշեմ, որ գոյություն ունի մի հետաքրքիր հավելում, որի տեղադրումից հետո հեշտությամբ կարելի է օգտվել արգելափակված կայքերից:
«Stealthy» կոչվող հավելումը հնարավորություն է տալիս շատ արագ փոխել IP  հասցեն: Հավելումը ավտոմատ կերպով ընտրում է տվյալ տարածաշրջանի համար առավել արագ IP հասցե:
Հավելումը տեղադրելուց հետո բացում ենք կարգավորումների էջը: Այստեղ մենք կտեսնենք IP հասցեն փոխելու 3 տարբերակ.

normal —այս տարբերակը կարող եք օգտագործել, երբ ցանկանում եք թաքցնել ձեր գտնվելու վայրը:

USA — այս տարբերակը փոխում է ձեր IP հասցեն ամերիկյան IP հասցեով, որը թույլ է տալիս օգտվել մի շարք անհասանելի կայքերից ( Google Music, Pandora, Rdio, Spotify )
custom — այս տարբերակը թույլ է տալիս ընտրել IP հասցեն ըստ ցանկության:

Բացի այս 3 տարբերակները, կարգավորումներում Դուք կարող եք ընտրել այն կայքերը, որոնք չեք կարողանա մուտք գործել ձեր բրաուզերի միջոցով:

Վերջում միայն ավելացնեմ, որ այս հավելումը օգտագործեք միայն անրաժեշտության դեպքում:
Ներբեռնել Google Chrome-ի համար

 

Սկզբնաղբյուր

 

ԲաժինՍոցցանցային Հմտություններ

Категория: Ծրագրեր | Добавил: StepAdmin
Просмотров: 408 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
div>