Приветствую Вас, Հյուր! Мой профиль Выход Регистрация RSS

Հայկական ժամանցային պորտալ

ՈՒրբաթ, 10-04-2026
Главная » Файлы » Ծրագրեր

Ներկայացվեց Microsoft Surface Pro-ի գինն ու տեխնիկական պարամետրերը
10-01-2013, 22:47


Microsoft Surface-ի երկրորդ մոդելը՝ Surface Pro-ն, վաճառքի կհանվի 2013 

թվականի հունվարից: Surface RT մոդելի հետ համեմատած այս մոդելում կան մի 

փոփոխություններ: Մասնավորապես Surface RT-ում հնարավորություն 

չկա աշխատացնել սովորական ծրագրերը (այնտեղ միայն մետրո ծրագրեր են), 

իսկ Pro տարբերակում հնարավոր է տեղադրել ու աշխատացնել այն ծրագրերը, 

որոնք տեղադրվում են նաև անհատական համակարգիչների կամ նոթբուքների 

վրա: Այսպիսով 64 Gb հիշողությամբ Surface Pro պլանշետներ կարժենան $899, 

իսկ 128 Gb հիշողություն ունեցողները՝ $999: Համեմատության համար նշեմ, որ 

32 GB հիշողությամբ Surface RT պլանշետն արժի $499: 

Ինչպես և Surface RT-ն, Surface Pro-ն նույնպես ունի 10.6 դյույմանոց էկրան, 

սակայն Pro-ի դեպքում էկրանի հարաբերությունը 1920x1080 է, իսկ RT-ինը՝ 

1366x768: Surface Pro-ն զինված է Intel Core i5 պրոցեսորով և Intel HD Graphics 

4000 վիդեո քարտով: Օպերատիվ հիշողությունը (RAM) կազմում է 4GB:
Категория: Ծրագրեր | Добавил: StepAdmin
Просмотров: 389 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
div>