Приветствую Вас, Հյուր! Мой профиль Выход Регистрация RSS

Հայկական ժամանցային պորտալ

Շաբաթ, 11-04-2026
Главная » Файлы » Ծրագրեր

«Վիդեո նամակներ» ուղարկելու ֆունկցիա Skype-ի նոր տարբերակում
18-06-2013, 19:23

Սկայպի նոր տարբերակում ավելացվել է այսպես կոչված «Վիդեո նամակներ» ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ ձայնագրված վիդեոներ: Այս նոր ծառայությունն ամբողջովին անվճար է: Այս ծառայության առավելություններից է նաև այն, որ վիդեո նամակներ կարող եք ուղարկել նաև այն ընկերներին, ովքեր տվյալ պահին օֆլայն են: Այսինքն նրանք կարող են հետագայում մուտք գործել Սկայպ և տեսնել:



Վիդեո նամակ ուղարկելու համար մուտք գործեք Սկայպ և աջ քլիք արեք այն մարդու անվան վրա, ում ցանկանում եք ուղարկել ձայնագրությունը: Բացված ցանկից ընտրեք Send Video Message տարբերակը և սեղմեք ձայնագրման կոճակի վրա: 



Ձայնագրելուց հետո կարող եք տեսնել այն կամ նորից ձայնագրել: Թույլատրվում է առավելագույնը ձայնագրել 3 րոպեանոց վիդեո: Նշեմ, որ այս ֆունկցիան աշխատում է միայն վերջին տարբերակի վրա, այնպես որ ժամանակն է թարմացնել Skype-ը: Նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
Категория: Ծրագրեր | Добавил: StepAdmin
Просмотров: 384 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
div>