Главная » Файлы » Նյութեր |
Հայաստանում մեկնարկեց Samsung Galaxy S4-ի վաճառքը
17-05-2013, 23:51 | |
Մայիսի 9-ին Երևանում՝ Շարլ Ազնավուրի հրապարակում կայացավ Samsung Galaxy S4-ի պաշտոնական վաճառքի մեկնարկը: Միջոցառումը կազմակերպել էին Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացչությունը համատեղ Publicis Hepta Armenia ընկերության հետ: Միջոցառումը փայլուն վարեց Արսեն Գրիգորյանը, իսկ գլխավոր հերոսերն էին տիեզերագնացները, ովքեր իրենց հետ բերել էին այսքան երկար սպասված տիեզերական՝ Samsung Galaxy S4-ը: պարուհիների և ողջ երեկոյի ընթացքում DJ Smile և DJ Lazzaro-ի հետ ապահովում էին միջոցառման ականատեսների բարձր տրամադրությունը: Միջոցառման հյուրերի կազմում էին նաև The Voice of Armenia նախագծի եզրափակչի մասնակիցները, և իհարկե հաղթող՝ Մերի Մնջոյանը, ում հանձնվեց առաջին Galaxy S4 սմարթֆոնը: Երեկոն լի էր անսպասելի անակնկալներով, քանի որ իսկզբանե նախատեսված էր, որ կխաղարկվի ընդամենը մեկ Galaxy S4, սակայն խաղարկվեց ևս 2 Galaxy S4: Մեկը՝ Samsung ընկերության Հայաստանյան ներկայացչության կողմից, մյուսը՝ Սանգ պիլ Չան՝ Samsung ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավարի կողմից, ով նկատելով մասնակիցների ոգևորությունը որոշեց անակնկալ մատուցել, և վերջինը՝ արդեն Mobile Center ներկայացուցչության ղեկավարը, Samsung-ը հավատարիմ է մնում գին-որակ համադրությանը և առանձնացրեց Samsung Galaxy S4-ի բացարձակ արագագործությունը, որը ապահովվում է 8 միջուկանի պրոցեսորի շնորհիվ և համալրված է հեղափոխական ֆունկցիաներով: Galaxy S4-ն ունի Dual Shot ֆունկցիան, որը հնարավորություն է ընձեռում միաժամանակ տեսա և լուսանկարահանել, ինչպես նաև 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ Super AMOLED տեխնոլոգիայով էկրան և այլ նորարար հնարավորություններ: | |
Просмотров: 449 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |