Главная » Файлы » Նյութեր |
Ինչպես են տոնում Ամանորը Եվրոպայում
28-12-2012, 20:12 | |
![]() նախորդում են Ամանորին, ուստի այստեղ տոներին նախապատրաստվում են դեկտեմբերի սկզբից: Ահա թե ինչպես են դիմավորում Ամանորը Եվրոպայում: Իտալիայում, օրինակ, տոնակատարությունները սկսվում են դեկտեմբերի 13-ին իսկ,դեկտեմբերի 24-ին իտալացիներին այցելում է Բաբբո Նատալեն` տեղի Ձմեռ պապը: Իսպանացիների համար, որոնք ցանկացած առիթ օգտագործում են ուրախ ֆիեստայի համար, հիմնական տոնը Սուրբ Ծնունդն է: Այդ երեկոն նրանք անցկացնում են ընտանիքի հետ` հարուստ սեղանի շուրջ: Թե' մեծահասակները, թե' փոքրերը նախապատվությունը տալիս են քաղցրավենիքին:Ինչ վերաբերում է ընծաներին, Իսպանիայում, ինչպես նաեւ Իտալիայում, երեխաները դրանք ստանում են հունվարի 6-ին: Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի բնակիչների համար ամանորյա կարեւորագույն իրադարձությունը տեղի Ձմեռ պապի` սուրբ Նիկոլայի ժամանումն է քաղաքային նավահանգիստ:Ավանդական տոնակատարությունները Նիդեռլանդներում համալրվում են Ամանորի կապակցությամբ մայրաքաղաքում կառուցված սահադաշտում կազմակերպվող ժամանցով: Սկանդինավյան մյուս երկրներում Սուրբ Ծննդից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ամանորյա շաբաթն առանձնահատուկ է, հեքիաթային: Ֆրանսիայում ամանորյա գիշերը նշանավորվում է Ձմեռ պապի կամ Պեր Նոյելի այցելությամբ, որն ընծաներ է թողնում մանկական մաշիկներում: Ի դեպ, ծղոտ իշուկի համար, որով ճամփորդում է Պեր Նոյելը, երեխաները նույնպես նվեր են թողնում մաշիկի մեջ: Ամանորը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այն նշվում է Դեկտեմբերի 31-ին: Այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հոգսերով լի տոնը իր հետ բերում է խինդ և ուրախություն: Հայերը Ամանորին պատրաստվում են դեռ շաբաթներ առաջ` գնումներ կատարելով և նախապատրաստվելով այդ շատ կարևոր օրվան: Այս օրերին շուկաներում և խանութներում կարելի է նկատել նախատոնական եռուզեռ: Բոլորը շտապում են գնումների, բոլորն էլ իրենց հերթին ցանկանում են գեղեցիկ ու ճոխ սեղաններ ունենալ համեմված հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով: Ամանորին մարդիկ այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Այս տոնին հատկապես անհամբերությամբ են սպասում փոքրիկները: Նրանք հավատում են Ձմեռ Պապի գոյությանը և դեռ շաբաթներ առաջ նրան նամակ են գրում` ցանկանալով նվեր ստանալ այս կամ այն խաղալիքը: Բազմաթիվ ազգեր Ամանորը դիմավորում են բարձր ճիչերով, սուլոցներով, բղավոցներով, ծափերով… Ամենայն հավանականությամբ, սովորույթը գալիս է դեռեւս հեթանոսական ժամանակներից, երբ մարդիկ այդպիսով քշում էին չար ոգիներին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
| |
Просмотров: 548 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |