Ինչպես կինոթատրոնում ազդել մարդկանց նեռվերի վրա
| 20-05-2013, 17:23 |

- Ադիբուդին շաղ տվեք օդում ու բացականչեք. «Ձյու՜ն է գալիս»:
- Ամոթանք տվեք հետևի շարքում նստած համբուրվող զույգերին:
- Ոգևորված ծափ տվեք, երբ դրական հերոսին մի վատ բան է լինում:
- Ֆիլմին նախորդող գովազդի ժամանակ բացականչեք. «Առաջ տանել չի
- լինու՞մ»:
- Երբ բացասական հերոսն ինչ-որ վատ բան է անում, բացականչեք.
- «Զգուշացե՜ք»:
- Անհամ կատակների վրա շատ բարձր ծիծաղեք:
- Ադիբուդի վաճառող մարդուն ասացեք, որ աղջիկների զուգարանը ջրի տակ
- է մնացել:
- Բարձրաձայն գուշակություններ արեք, թե ինչ է լինելու հաջորդ կադրում:
- Ձեր կողքին նստած մարդուն ասացեք, որ փորլուծություն ունեք և ժպիտը
- դեմքին աչքով տվեք:
- Բարձրաձայն հոգոց հանեք, երբ հերոսները համբուրվում են:
- Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք. «Ես Բեթմենն
- եմ, հահահա» և փախչեք հեռու:
- Ասացեք, որ ձեր կողքին չեն կարող նստել, որովհետև ձեր անտեսանելի
- ընկերն արդեն նստած է:
- Ամեն անգամ, երբ կրակում են, բացականչեք. «Վայ ամա՜ն», պառկեք
- գետնին ու ձեռքերով ծածկեք ձեր գլուխը:
- Շատ բարձր գլխարկ կրեք:
- Լազերային շոու կազմակերպեք հենց էկրանի վրա:
- Գիրք ու էլեկտրական լապտեր վերցրեք ու սկսեք կարդալ: Հենց ինչ-որ մեկը
- խնդրի անջատել լույսը, վրդովված բացականչեք. «Շշշշ, կարդում եմ»:
- Էկրանի վրա ադիբուդի շպրտեք:
- Ֆիլմի տխուր պահերին հիստերիկ ծիծաղներ արձակեք, արտասվեք ուրախ
- պահերին:
- Ձեզ հետ ձեր անձնական աթոռը բերեք ու հարմար տեղավորվեք
- միջանցքում:
- Մատաղի փող հավաքեք:
- Ձեր կողքի ազատ աթոռներն օգտագործեք որպես կոնֆետ նետելու
- քարաձիգներ: Կոնկրետ թիրախ բռնեք դիմացի շարքից ու տեսեք, թե
- արդյոք կարող եք ճիշտ նշանակետին խփել:
- Ձեզ հետ հեռակառավարման վահանակ բերեք ու բողոքեք, որ այն չի
- աշխատում:
- Նստեք առաջին շարքում, հենց ֆիլմը սկսվի, ճչալով դուրս վազեք:
|
Категория: Նյութեր | Добавил: StepAdmin
|
Просмотров: 315 | Загрузок: 0
| Рейтинг: 0.0/0 |