Главная » Файлы » Նյութեր |
iPhone Air-ի և iPhone 6C-ի կոնցեպտները
18-12-2013, 15:25 | |
![]() SET Solution խումբը մշակել է ապագա iPhone-ների նոր կոնցեպտներ: Նրանք կարծում են, որ հաջորդ iPhone-ը, ինչպես և iPad-ը, կկոչվի Air, իսկ iPhone 6-ը նույնպես կունենա «C» տարբերակ: Սակայն iPhone 6C-ն կստանա ոչ թե colorful (գույնզգույն) մականունը, այլ curve (կոր): Այժմ նորաձև են ճկնվող դիսպլեյով սմարթֆոնները, և միգուցե Apple-ն էլ հետևի այդ նորաձևությանը: Իսկ ահա iPhone Air-ի կոնցեպտը ստացվել մի փոքր ավելի հաջող: Փետուրի պես թեթև ու թղթի պես բարակ, սա է iPhone-ի ապագան: Իհարկե բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է նման իրանում տեղակայվեն պրոցեսորներ և այլ միկրոսխեմաներ, սակայն մտահաղացումը բավական լավն է: Սա էլ iPhone Air-ի գովազդը. Իսկ դուք կցանկանայի՞ք նման iPhone: | |
Просмотров: 630 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |