Главная » Файлы » Նյութեր |
Մարդկանց ներվերը ուտելու 37 ձև :)
12-06-2013, 21:36 | |
37 անիմաստ քայլեր որոնցով կարելի է <<սղոցել>> Ձեր ընկերների ներվերը Իսկ վերջում մեկնաբանություններում գրեք Ձեր տարբերակը 1.Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են: 2.Խոսեք միայն ռոբոտի ձայնով: 3.Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ: 4.Ձեր շան անունը դրեք «շուն»: 5.Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ: 6.Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա: 7.Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել: 8.Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:9.Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է: 10.Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս: 11.Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով: 12.Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով): 13.Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից: 14.Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին: 15.Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար: 16.Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ: 17.Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա… 18.ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ: 19.մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է 20.Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով): 21.Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»: 22.Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը: 23.Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր: 24.Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք: 25.Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է: 26.Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը: 27.Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը: 28.Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս: 29.Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում: 30.Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար: 31.Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում: 32.Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում: 33.Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք: 34.Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս: 35.Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս: 36.Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին: 37.Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին): | |
Просмотров: 372 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |