Приветствую Вас, Հյուր! Мой профиль Выход Регистрация RSS

Հայկական ժամանցային պորտալ

Երեքշաբթի, 26-08-2025
Главная » Файлы » Նյութեր

Նոր մանրամասներ Samsung Galaxy S5-ի վերաբերյալ
17-12-2013, 21:59
677dabf4da6fdc22ccaed2271a31
Մոտենում է 2014 թվականը: Ոմանց համար այն պարզապես ձիու տարի է, ոմանց համար էլ նոր գադջետների հոսք: Միանշանակ հաջորդ տարվա սմարթֆոնային հայտնությունը կդառան Samsung Galaxy S5-ը: Այժմ հայտնի են դարձել նոր մանրամասներ սպասվող ֆլագմենի վերաբերյալ:

FullHD սմարթֆոնները միայն այս տարի գրավեցին ողջ շուկան, սակայն արտադրողները չեն բավարարվում այդ ընդլայնումով: Ըստ նախնական տեղեկությունների Galaxy S5-ում մենք կտեսնենք 2K դիսպլեյ (2560 х 1440), որի պիկսելների քանակը 4 անգամ գերազանցում է HD-ին: Նաև հնարավոր է դիսպլեյի անկյունագծի մեծացում մինչև 5.5 դյույմ:

Բացի այդ, այս տարի մեծ իրարանցում առաջացրեցին Apple-ի 64-բիթանոց պրոցեսորները: Samsung-ը այժմ աշխատանքներ է տանում` ստեղծելու իր անձնական արտադրության նման բիթայնությամբ պրոցեսորը: Միգուցե հենց Galaxy S5-ում տեսնենք 6-րդ սերնդի 64-բիթանոց Exynos պրոցեսոր:

Շատերին Samsung-ի սմարթֆոններում դուր չի գալիս իրանին էժանագին տեսք հաղորդող պլաստիկը: Կորեական ընկերության դիզայներները հաշվի են առել մեծամասնության կարծիքը և Galaxys S5-ը հավանաբար կթողարկվի երկու տարբերակով` էկոնոմ և պրեմիում: Վերջինս արդեն կունենա մետաղական իրան, և հետևաբար համակրելի տեսք:

Սպասվում է, որ Samsung Galaxy S5-ը կներկայացվի արդեն հունվարին` MWC 2014 ցուցահանդեսի շրջանակներում: Սակայն հաշվի առնելով Samsung-ի ավանդույթը` ֆլագմենային սմարթֆոնը պետք է ներկայացվի առանձին միջոցառման շրջանակներում Մարտ ամսի ընթացքում:

Категория: Նյութեր | Добавил: HOVO
Просмотров: 348 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
div>