Главная » Файлы » Վիդիոներ |
07-02-2013, 23:37 | |
![]() Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի հայկական նոր կատակերգական ֆիլմ՝ «Փոքրիկ զորավարը» վերնագրով: «Փոքրիկ զորավարը» ֆիլմը նկարահանվել է Օ’Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ստեղծագործության հիման վրա: Սակայն նշենք, որ ֆիլմում խոսքը 2012 թվականի իրադարձությունների մասին է, որոնք կատարվում են Հայաստանում: Մոտ մեկ և կես ժամ տևողությամբ ֆիլմը նախատեսված է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար: Ընտանեկան կատակերգության գլխավոր հերոսը օլիգարխի փոքր տղան է, ում 2 ավազակ որոշում են առևանգել: Ավազակները նրա հորից պահանջում են փրկագին: Սակայն դեպքերն այլ զարգացում են ունենում. երեխան նրանց գլխին պատուհաս է դառնում: Ֆիլմի հերոսները բավականին մեծ փորձ ունեցող և պրոֆեսիոնալ դերասաններ են, ովքեր, սակայն, մեծ ճանաչում դեռևս չունեն: Փոքրիկ զորավարը ֆիլմի սցենարի հեղինակը Հենրի Քոչարյանն է, ով նաև կատակերգական ֆիլմի պրոդյուսերն է և բեմադրող ռեժիսորը: Հենրի Քոչարյանը online-tv.am-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ ֆիլմի պրեմիերան, հավանաբար, կկայանա 2013 թվականի առաջին կեսին: Ստորև Ձեր ուշադրությանն ենք հանձնում ֆիլմի մասին պատմող փոքրիկ տեսանյութ:
| |
Просмотров: 1495 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |